28/12/2025

Կրեմլի իմպերիալիստական ​​ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով

Կրեմլի իմպերիալիստական ​​ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով, այլ միայն սկսվում են այնտեղից, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Մերցը կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին` վերանայել իրենց շահերը և ակտիվորեն փնտրել նոր գործընկերություններ ամբողջ աշխարհում, քանի որ փոխվում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։

«Մենք՝ Եվրոպայում, պետք է ճշգրտենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտախտի»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Նա հավելել է, որ չնայած Միացյալ Նահանգները մնում է կարևոր գործընկեր, այդ հարաբերությունները դարձել են պակաս ակնառու, քանի որ Վաշինգթոնը պայմանավորում է իր կապերը որոշակի շահերով և թեմաներով։