Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» հաղթանակ է տանում Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում:
Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ միավորմանն իր աջակցությունն է հայտնել ընտրողների 32,2%-ը:
Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:
Տեղեկացնենք՝ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին:






Բաց մի թողեք
Արդյո՞ք Թրամփը ցանկանում է Գերմանիայի ոսկին. ԱՄՆ ձուլակտորների պաշարների անվտանգությունը
Թրամփը քննադատել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունն ու հաղորդավարին Էպշտեյնի կղզու հիշատակման պատճառով
Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե