Թե օրական քանի կիլոգրամ ու քանի կուբամետր կեղծիք կամ անհեթեթություն է լսում ՀՀ քաղաքացին, թե ինչքան պաշտոնական ստորության, անգործության, տգիտության է բախվում նա, թե ինչպես են վիրավորում նրա լսելիքը անգրագետ հայերենով, տգեղ հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով, դժվար է նկարագրել ու չափել:
Հրապարակ թերթը գրել է․ Դրանց քանակն ահռելի է` քաղաքացու առողջության եւ գիտակցության համար վտանգավոր: Եվ այդ քանակը թվաբանական պրոգրեսիայով աճելու է` ընտրությունների մոտենալուն զուգահեռ: Միաժամանակ նաեւ նոր աղետներ ու արհավիրքներ են մեզ պատուհասելու:
Օդի աղտոտության աստիճանը Երեւանում հասել է աստղաբաշխական չափերի, Ճամբարակի, Բերդի ու Դիլիջանի անտառները շարունակում են այրվել, իրավապահները ձերբակալել են ֆիզկուլտինստիտուտի եւ ԲՈԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` կաշառքի ու չարաշահումների մեղադրանքով, խուզարկություններ են իրականացվել Աբովյանի հեղինակությունների տներում` զենք են փնտրում: Եվ նույն օրն Ազգային ժողովում քաղբանտարկյալների թեմայով լսումներ են ընթանում, որն իրավապահ կառույցների ղեկավարները կազմակերպված բոյկոտել են:
Նրանք 2008 թ. մարտի 1-ի թեմայով լսումներին են միայն գնում եւ նախկին իշխանություններին խարազանող ելույթներ ունենում: Լսումները բոյկոտել են նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք մինչեւ 2018-ը մոմով քաղբանտարկյալ, ճնշված լրագրող ու լրատվամիջոց էին փնտրում, որ հայտարարություն անեն, զեկույց գրեն:
Այսօրվա Հայաստանի «դեմոկրատիայի մակարդակը» նրանց լիովին բավարարում է` ո՛չ բարձրաստիճան հոգեւորականների կալանավորումները, ո՛չ մեկ նախադասության համար բանտարկված գործարարի, ո՛չ հայհոյանքի համար երկրորդ անգամ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնված լրագրողների ճակատագիրը նրանց չի հետաքրքրում:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել