28/12/2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ․ Տեսանյութ

Այսօր առավոտյան հրապարակված հակաեկեղեցական հայտարարությունը ստորագրած մի խումբ եպիսկոպոսներ կեսօրից հետո գնացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Նա ճեպազրույցում հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել հայտարարության հեղինակ սրբազանների հետ։

Մենք կադրերում տեսանք Նավասարդ Կճոյանին, Աբրահամ, Գեւորգ եւ Անուշավան սրբազաններին, եւ էլի մի քանիսին։ Հիշեցնենք, որ նրանք վաղ առավոտից չեն արձագանքում Մայ Աթոռի զանգերին, չեն պատասխանում նաեւ լրագրողների հարցերին, սակայն շտապել են կառավարություն՝ եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։

Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ովքեր էին Փաշինյանի հետ հանդիպման գնացել և ինչ են քննարկել (լուսանկարներ)

Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ (տեսանյութ)