ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգթոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։
Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ-խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։
Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»։






Բաց մի թողեք
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան