Երեկ երկու տարբեր լուր դարձան օրվա ամենաընթերցվածը, մեկը` հայաստանյան իրականությունից, մյուսը` ադրբեջանական, բայց հավասարաչափ ցնցող ու տխրեցնող:
Բաքվի բանտում գտնվող 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, որին շինծու մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է ադրբեջանական հիվանդանոց:
Երկրորդը․ Հայաստանի դատարանի կողմից շինծու մեղադրանքի հիման վրա 2 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մինասյանին` Աշոտ Երկաթին, հայ իրավապահները տեղափոխել են կալանավայր, քանի որ կեղծ, հորինված, ապօրինի դատավճիռը մտել է ուժի մեջ:
Այս երկու լուրերը լսող մարդն ի՞նչ պետք է մտածի` որ գործ ունենք համերաշխաբար իրար հետ համագործակցող երկու հակահայ իշխանությունների հետ, որոնք դատում են հայերին․ մեկը` Երեւանում, մյուսը` Բաքվում:
Որ արցախյան ազատամարտերում կռված, հայրենիքի համար կյանք տված մարդիկ հավասարապես պատժվում են ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում: Որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատելու ոչ մի փորձ նիկոլական իշխանությունը չի անելու, որովհետեւ եթե նման բանի ունակ լիներ, ապա հայ հայրենասերներին Հայաստանում չէր դատի:
Ի դեպ, երեք պատերազմների մասնակցած Աշոտ Երկաթին դատել են ապօրինի զենք պահելու համար: Ավելի հեռուն գնացող եզրահանգումներ անողները կարող են ենթադրել, որ ոչ միայն Բաքվի դատարաններն են Ալիեւի հրահանգով գործում, այլ նաեւ Հայաստանինը, եւ, ըստ այդմ, հեռու չէ այն օրը, երբ դատարանի առաջ կկանգնեն կռված, հայրենիքի համար իրենց առողջությունը կորցրած եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ աչքի ընկած բոլոր հայերը:
Որովհետեւ այս խմբի լավագույն ներկայացուցիչն ազնվագույն մարդ, իսկական հայ, իր հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանն է:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից
Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:
Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:
«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:
Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:
Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:
Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին:
Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով
Ինչու է պետք համախմվել Վեհափառ Հայրապետի շուրջ