Այսօր Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։
Արարողությանը մասնակցած ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք:
Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը բացվեց Ջրառատում՝ նրա ծննդավայրում: Ով տեսնի, կհասկանա, որ մենք ջանք չենք խնայել, որպեսզի նույնիսկ մայրաքաղաքից հեռու որևէ բնակավայրում ունենանք ժամանակակից մարզադպրոց ժամանակակից ճարտարապետական լուծումներով:
Շնորհավորում եմ բոլորիս: Գործն է հիշվում»։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սիրաշահում է Բաքվին, որտեղ է Հայաստանը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը