Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։
Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ»,- ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
«Ամեն դեպքում սա կանխատեսելի հեռանկար է»,- հավելել է աղբյուրը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սիրաշահում է Բաքվին, որտեղ է Հայաստանը
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Բողոքարկումներն էլ չօգնեցին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին, ՔՊ-ն ուղարկեց թոշակի