Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Արթուր Սերոբյանը Պորտուգալիայի ընտրանու հետ խաղին ընդառաջ պատասխանել են լրագրողների հարցերին:
Եղիշե Մելիքյանն ընդգծել է, որ Պորտուգալիայի դեմ խաղը լավ քննություն է՝ հասկանալու, թե ինչպես թիմը կխաղա մեծ ճնշման պայմաններում. «Ունենք շատ կորուստներ, բայց պատրաստ ենք պայքարել: Չեմ կարող ուրախանալ կամ հանգիստ լինել, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի խաղալու, քանի որ խաղալու է Պորտուգալիայի հավաքականը, որ շատ ուժեղ է: Կաշխատենք պայքարել այս թիմի դեմ»,- ասել է մարզիչը:
Արթուր Սերոբյանը նշել է, որ խաղին պատրաստվելու ժամանակը կարճ էր, բայց թիմը պատրաստ է պայքարին: Սերոբյանը նաև ասաց, որ վերջին ամիսներին թիմը ձեռք է բերել խաղային ձեռագիր և պատրաստ է մրցակցել բոլոր հավաքականների հետ:
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:






Բաց մի թողեք
2025 թվականի ամենամեծ սկանդալները շոու բիզնեսում
Նարեկ Կարապետյանն արձագանքել է՝ շնորհակալություն հայտնելով խնդիրը բարձրաձայնելու համար
Բագրատ և Արշակ սրբազանների շնորհավորանքը Միքայել սրբազանի ծննդյան օրվա առիթով