Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։
ԶՈւ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ` Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։
Այնուհետև մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 26-ի աստղագուշակ․ Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ կողմնորոշվել անսովոր իրավիճակներում
Դեկտեմբերի 25-ի աստղագուշակ․ Դժվարություններից խուսափելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր …
Տեր Վրթանես Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից և անակնկալ այց կատարել Մայր Աթոռ