28/12/2025

«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է

Ձերբակալվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։

Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- փոխանցել են մեզ հետ զրույցում: