26/12/2025

Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Արդեն երեք ամիս է մեզ հետ չէ մեր անփոխարինելի ընկերը՝ Վալոդյան…

Երեք ամիս է անցել դաժան սպանությունից, և երեք ամիս է իշխանությունները չեն արել ոչինչ՝ այս ոճրագործությունը բացահայտելու համար։ Անգործությունը, անպատասխանատվությունը և լռությունը դարձել են պետական վարքագիծ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք։

Արդարության վերականգնումն անխուսափելի է»։