«Երևանի կենտրոնում վերջին շաբաթներին ակտիվորեն քանդվում են տարիներ առաջ կառուցված ապօրինի շինություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ճարտարապետական ժառանգությունից» մնացած կրպակներն ու կցակառույցները հերթով հեռանում են՝ տեղը զիջելով անցորդին։
Ավելին` մեկնարկած այս գործընթացի արդյունքում գրեթե չեն իրականացվում ապօրինի նոր կառուցապատումներ` վախենալով, որ դրանք կհավասարվեն հողին, ինչպես տարբեր թաղամասերում տարիներ շարունակ կանգնած ապօրինի կառույցները:
Տարբեր հարցումներով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս նախաձեռնությունը՝ իբրև փոփոխություն, քաղաքացիների մեծ մասը նկատել է և հիմնականում դրական է գնահատում՝ «վերջապես քաղաքը սկսում է մաքրվել» տրամադրությամբ։
Նկատենք, որ քանդում են ոչ թե նոր կառուցվածները, այլ տարիներով մոռացվածը»։






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում