28/12/2025

Քաղաքացիների թունավորվելուց հետո նմուշառում է արվել հանրային սննդի կետում առկա հավի մսից, աղցանից, պիցցայից

Վերահսկողության շրջանակներում նմուշառում է կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից:

Տեղեկությունը հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ չեն հրապարակել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային սննդի կետում սնվելուց հետո 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել էին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից 4-ը դուրս են գրվել, 8-ը շարունակում են բուժօգնություն ստանալ: