Աշխարհը գնում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև հարց է բարձրացնում. «Ո՞վ է մեզ համար բանակցություններ վարում Մերձավոր Արևելքում: Ամենուր ռումբեր են թափվում։ Դեմոկրատների կողմից վտարված քնկոտ Ջոն քնած է Կալիֆոռնիայի լողափերից մեկում, իսկ ընկեր Քամալան նախընտրական ավտոբուսով շրջագայության է գնում: Եկեք թույլ չտանք երրորդ համաշխարհային պատերազմ, որովհետև հենց հիմա դրան ենք գնում»,- գրել է նա:






Բաց մի թողեք
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ