Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր մտերիմ Կամսար Բաբինյանին վերանշանակել է Հայաստանի ամենախոշոր՝ «Մալաթիա-Սեբաստիա» պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Հրապարակ թերթը գրել է․ Հետաքրքիր է, որ Բաբինյանը նախորդ տարի նոյեմբերի 18-ին է այս նույն պաշտոնի պաշտոնակատար նշանակվել, եւ ավելի քան 9 ամիս Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում մրցույթ անցկացնել՝ պոլիկլինիկայի տնօրեն նշանակելու համար։
Հիշեցնենք՝ Բաբինյանը մինչեւ պոլիկլինիկա տեղափոխվելը եղել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, նրա աշխատանքից գոհ էին եւ՛ թաղապետարանի աշխատակիցները, եւ՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել