Դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքներ իրականացնել:
Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոբուսը հետընթաց է կատարել, ճանապարհի թեքության պատճառով հավաքել է արագություն ու ընկել ձորը. «Վարորդը ավտոբուսում չի եղել․ դա ավտոբուսների վերջնակետն է, վարորդն իջել է սուրճ խմելու: Վարորդը որոշակի վնասվածքներ է ստացել, երբ վազելով փորձել է կանգնեցնել ավտոբուսը, կանխել դեպքը, ընկել է, որոշակի վնասվածքներ ստացել՝ ձեռքերի, ոտքերի քերծվածքներ, կողոսկրերի վնասվածքներ, գիշերը նա հիվանդանոցից դուրս է գրվել»:







Բաց մի թողեք
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար
Ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն. Լուսանկար․ #ՄերՁևով