26/01/2026

«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին». «Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին. Լուսանկարներ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ։

​Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ռաֆինյան, Լամին Յամալը և Դանի Օլմոն։ Վերջինս դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։

​Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վաստակել են 52 միավոր և վերականգնել առաջատարի դիրքը Լա Լիգայում՝ մեկ միավորով շրջանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին» (51 միավոր)։

​«Օվյեդոն» երկարաձգել է իր առանց հաղթանակների շարքը՝ հասցնելով այն 14 հանդիպման (7 պարտություն և 7 ոչ-ոքի)։ Ակումբը 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Blog Image

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» բելգիացի պաշտպան Կոնի դե Վինտերը։

74-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց մայրաքաղաքային թիմի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Միլանը» 47 միավորով երկրորդն է, «Ռոման» ունի 43 միավոր եւ երրորդն է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» – «Միլան»՝ 1:1

Blog Image