03/02/2026

Դատավոր Մասիս Մելքոնյանը, պարզվում է, շփոթվել է․ Տեսանյութ

Դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործի քննությունն ավարտվեց, Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին, ժամը 12։00-ին։

Նշենք, որ Դատավորների Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի վարույթ էր հարուցել դատավորի նկատմամբ նրա վարույթում քննվող գործերից մեկով մեղադրյալին լռելու իրավունքի մասին չպարզաբանելու եւ ճշմարիտ ցուցմունք տալու նախազգուշացնելու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհրդում քննվում է հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանի` Դատավորների Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի կողմից նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի գործը։

Գործում նշված է, որ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով անցնող մեղադրյալին չի պարզաբանել լռելու իրավունքը եւ չի նախազգուշացրել` ճիշտ ցուցմունք տալու վերաբերյալ։ Մասիս Մելքոնյանը ընդունեց, որ քրեադատավարական նորմերի խախտում արել է, մեղադրյալին ի սկզբանե չի պարզաբանել, նախազգուշացրել։ Նա մի քանի անգամ ասաց` շփոթվել եմ։ Դատավորը, սակայն, չընդունեց հանձնաժողովի գնահատականը` կոպիտ անփութություն թույլ տալու վերաբերյալ։

Նշենք, որ Մասիս Մելքոնյանը մշտապես աչքի է ընկել ընդդիմադիրներին կալանավորելու իր որոշումներով, նախորդ ամիս էլ կալանավորեց Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին։