Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:
Պաշտոնյան այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում:
«Հիանալի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,- գրել է պաշտոնյան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա արդեն հասցրել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և դատելով գրառումից՝ նաև ՀՀ վարչապետի հետ:






Բաց մի թողեք
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան․ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն