Մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Ինստագրամ» սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը:
Նա նշել է, որ չարագործները մասնավորապես «Ինստագրամ»-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում՝ բիզնես էջերի, առաջարկում վճարովի հիմունքներով «Սթորի»-ում գովազդ դնել, ապա՝ տալիս հղում, որն առաջարկում է լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակությունը։
«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա։






Բաց մի թողեք
Վեճ՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար