Ատոմային տերության ոչ մի ղեկավար չի կարող բացառել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ և 2008-2012 թվականներին ՌԴ նախագահ եղած Դմիտրի Մեդվեդեւը TASS, Reuters գործակալությունների և Wargonzo նախագծի հետ հարցազրույցում։
WarGonzo-ի հիմնադիր Սեմյոն Պեգովը հարցրել է նախկին նախագահին, թե կարո՞ղ է արդյոք «սեղմել այդ կոճակը»։ «Մարդը, ով համաձայնել է առաջադրվել և ընտրվել է միջուկային տերության կամ համապատասխան տեսակի զենք ունեցող ցանկացած երկրի նախագահ, չի կարող բացառել դա։ Հակառակ դեպքում նա պարտավոր է հրաժարվել նման պաշտոնից», – պատասխանել է Մեդվեդեւը։
Ըստ Մեդվեդևի՝ իր նախագահության ընթացքում՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մասնակցել է «բոլոր անհրաժեշտ մարզումներին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման մարզումներին»։ «Մեր միջուկային ուժերը, մեր ռազմավարական միջուկային ուժերը զարգանում են, ուստի, բնականաբար, դա երբեք չի կարելի բացառել։ Բայց Աստված մի արասցե, որ դա տեղի ունենա», – եզրափակել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հետևում է այլ երկրների միջուկային փորձարկումներին նախապատրաստվելու ծրագրերին, և եթե դրանք անցկացվեն, Ռուսաստանը նույնը կանի։ «Ռազմատեխնիկական տեսանկյունից երկիրը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց առաջինը չի կիրառի միջուկային զենք»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։






Բաց մի թողեք
Շոյգուն Պեկին է գործուղվել՝ Խամենեիի «անկման դեպքում» Սի Ծինփինը Պուտինի հետ ռազմական դաշինքի կգնա՞
Մի՞թե Իրանում կրոնապետության «անկումը» նաև թուրք-ադրբեջանական «համադաշնության փլուզում» է նշանակում
Պուտինյան Ռուսաստանում Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան՝ Ելցինը