Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է իր ութ տեղակալներից չորսին աշխատանքից հեռացնելու մասին։
Ստանիսլավ Գայդերի, Ալեքսանդր Սերգեյի, Յուրի Ջիգիրի և Լյուդմիլա Դարագանի հրաժարականի մասին որոշումը կներկայացվի Նախարարների կաբինետին, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Facebook-ում նշել է Ումերովը։
Նրա խոսքով՝ Գայդերը կտեղափոխվի պաշտպանության նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին։ ՊՆ ղեկավարը կադրային փոփոխությունների մասին որոշումը բացատրել է իր գերատեսչության համակարգին ներկայացվող պատերազմական պահանջներով։
«Բոլոր գործընթացները պետք է լինեն հստակ և վերահսկվող դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անընդունելի է»,- գրել է նա։






Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»