26/01/2026

Պուտինը հրավեր է ստացել Թրամփի կողմից` ընդգրկվել ստեղծվող «Խաղաղության խորհրդի» կազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել ընդգրկվելու Գազայի հետպատերազմական կառավարումն իրականացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող «Խաղաղության խորհրդի» կազմում։

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ճիշտ է, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական խողովակներով ստացել է հրավեր՝ ընդգրկվելու «Խաղաղության խորհրդում»։ Ներկայումս ուսումնասիրում ենք այդ առաջարկի բոլոր դետալները»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ ամերիկյան կողմից հետ շփումները հնարավորություն կտան պարզաբանելու բոլոր նյուանսները։