Ռուսաստանը Վրաստանի ազգային լեգեոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ-ին։
Ինչպես պնդում է ԱԴԾ-ն՝ լեգեոնի անդամները մասնակցել են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը, ՌԴ ԶՈՒ ռուս զինծառայողների խոշտանգումներին և քաղաքացիական անձանց սպանությանը։
Լեգեոնի անդամների գործունեությունը այժմ կարող է որակավորվել ոչ միայն վարձկանների հավաքագրման հոդվածով, այլ նաև «ահաբեկչական ուղղվածության հոդվածներով», ավելացրել է ԱԴԾ-ն։






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են