«ՔՊ-ում քննարկում են երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանի առաջադրումը՝ որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։
«Հրապարակ» թերթը գրում է. Ոմանք կարծել են, որ նա հոգու խորքում հաշտ չէ ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնց դեմ նախկինում պայքարում էր, բայց արի ու տես` նա ոչ միայն հաշտ է, այլեւ ուզում է իշխանության վերին էշելոնի մաս կազմել, որն առաջինն է տեղեկանում բռնապետի կայացրած որոշումների մասին եւ մասնակցում է այդ անօրինական որոշումների կայացմանը։
Խոսում են նաեւ, որ ՔՊ ընտրիչների մեծ մասը Հերիքնազին չի ճանաչում, սակայն Փաշինյանի ուղղորդմամբ նրան կընտրեն։
ԱԺ այցերի ժամանակ Փաշինյանի հետ սրճող «երջանիկների» թվում է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը։ Առաջադրվել են նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, այլք։






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան