09/01/2026

Ադրբեջանցիները Վրաստանում սպանել են իրենց հայրենակցին ու արտաքսվել․ Լուսանկար

Վրաստանի Գարդաբանի մունիցիպալիտետի Գարա Թախլա գյուղում, որտեղ մեծաթիվ ադրբեջանաբնակ համայնք կա, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, իսկ չորսը՝ ծանր վիրավորվել։

Aktual.ge-ի փոխանցմամբ՝ հունվարի 5-ի երեկոյան գյուղում հարսանիքի ժամանակ վեճ է ծագել երկու տեղացի բնակիչների՝ Ֆաիլ Ալիևի և Այդին Մամեդովի միջև։ Մամեդովի երեխաները ավելի ուշ մեքենայով մոտեցել են Ալիևի տուն և հարձակվել նրա վրա։ Ծեծկռտուքի ժամանակ Ալիևի որդին դանակահարել է հարձակվողներից երեքին։

Վիրավոր տղամարդիկ այնուհետև իրենց մեքենայով հարվածել են 50-ամյա Ֆաիլ Ալիևին՝ սպանելով նրան տեղում։ Մնացած վիրավորները տեղափոխվել են Ռուսթավիի կլինիկա։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի (կանխամտածված սպանության փորձ) հատկանիշներով։

Ադրբեջանցիները Վրաստանում սպանել են իրենց հայրենակցին, վիրավորներ ևս կան