26/01/2026

Ալիևի հայտարարությունը, որ տարանցիկ ճանապարհը կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը …

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ տարանցիկ ճանապարհը այսօր կանցնի Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանը մտնում է ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ, որը մոտ ապագայում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ Իվանիշվիլիի մաֆիայի դժվարություններից մեր փախուստով և արագ ազգային զարգացման ուղով», – նշել է Սաակաշվիլին։