09/01/2026

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գրենլանդիան գրավելու մի քանի սցենար. Reuters

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գրենլանդիան գրավելու մի քանի սցենար, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը: 

Սպիտակ տունը կանխատեսում է, որ դա տեղի կունենա Դոնալդ Թրամփի ներկայիս ժամկետի ընթացքում:

«Թրամփը և նրա թիմը քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ, և «ամերիկյան ռազմական ուժի կիրառումը միշտ մնում է տարբերակ», – նշել են Սպիտակ տանը, ինչպես մեջբերում է Reuters-ը:

Ավելի վաղ Թրամփը հրապարակավ հայտարարել էր Դանիայի ինքնավար մաս հանդիսացող Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնին այդ տարածքը անհրաժեշտ է հիմնականում ազգային անվտանգության, այլ ոչ թե հանքանյութերի արդյունահանման համար:

Այս հայտարարություններին ուղեկցել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակումը, որը ամբողջ Արևմտյան կիսագունդը նշել է որպես Վաշինգտոնի համար հատուկ հետաքրքրության տարածք:

Հիշեցնենք, որ Դանիան, Բալթյան երկրները, ինչպես նաև Լոնդոնը բացասաբար են արձագանքել Գրենլանդիան ԱՄՆ-ին միավորելու՝ Վաշինգտոնի ծրագրերին, նշելով, որ կղզի-պետությունը Դանիայի թագավարության մաս է, իսկ դրա ճակատագիրն ու ապագան վճռելու իրավունքը բացառապես Կոպենհագենինն ու Գրենլանդիային են։