Reuters-ի բարձրաստիճան աղբյուրի տեղեկություններով, մինչ Քաթարի ամերիկյան ավիացիոն Ալ Ուդեյդ բազայի վրա հարձակումը, իրանցիներն իրենց հարձակման նպատակի մասին տեղյակ են պահել ԱՄՆ-ին և Քաթարի իշխանություններին:
Ընդ որում, նշվում է, որ երկու դիվանագիտական խողովակներով է Իրանը տեղեկացրել ԱՄՆ-ին՝ մեկը Քաթարն է եղել, մյուսն էլ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի միջոցով:
Հենց դա է հնարավոր դարձրել ավիաբազայից սպասարկող անձնակազմի հեռանալը, ինչի շնորհիվ էլ հարվածի արդյունքում զոհեր չեն գրանցվել:
ՀԻշեցնենք, որ Քաթարի Ալ Ուդեյդին հարվածելու Իրանի հայտարարությունից հետո, Բահրեյնը ևս փակել է իր օդային տարածքը, իսկ Իրաքում ԱՄՆ-ի «Այն ալ-Ասադ» ավիաբազան ակտիվացրել է օդային պաշտպանությունը հնարավոր հարձակման դեպքում:
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան պատրաստ է Իրանի կամ Իրանի հետ կապված աշխարհազորային խմբավորումների կողմից հնարավոր հարձակմանը, տեղեկանում ենք Ռոյթերզից:
Չնայած իրանական կողմը հայտարարում է, որ հարվածն ավերիչ է եղել, սակայն ամերիկյան կողմը նշում է, որ հարվածի արդյունքում ԱՄՆ զինծառայողներ չեն զոհվել:






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են