Irakanum.am-ի տեղեկություններով` օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։
Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով հաստատեց ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։
Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ այս թեմայով այլևս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլևս չանդրադառնալ այս անձնական հարցին։
Մեր տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։







Բաց մի թողեք
Բուդանովին նշանակել է աշխատակազմի նոր ղեկավար․ Ուկրաինան հրամայել է՝ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով, տարհանել 3000 երեխաների և ծնողների երկու շրջաններից
«Մա՛մ, խնդրում եմ՝ տղայիս լավ կպահես». կամավոր Սեդրակ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ հինգ ամիս անց. Լուսանկարներ
Նա անխոնջ ծառայեց մեր Տիրոջը, որի շնորհիվ շատերը ճանաչեցին Աստծուն. Լուսանկար