Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել իր բնակարանում անցկացված խուզարկությունից։
Նրա խոսքով՝ ուժայիններն իրենց գործողությունները իրականացրել են անհիմն պատճառաբանություններով և խախտել օրինականության սահմանները։
Պատգամավորը նշել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են անգամ մի տեսաերիզ (կասետ), որի վրա հստակ գրված է եղել՝ «կնունք». «Այո, տարել են «Երկիր Մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրված էր՝ կնունք։ Իրենք կարդացել են, բայց միևնույն է՝ վերցրել են։ Սա բացահայտ ապօրինություն է»:
Սիրելի հայրենակիցներ, հայտնում ենք, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ,- գրել է Քրիստինե Վարդանյանը։
Մեր տեղեկություններով՝ իրավապահները այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը։ Մանրամասներն՝ ավելի ուշ։






Բաց մի թողեք
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ