Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Գրել է Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ որ կասկածելի իրի պայթյուն է տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
106 մլն դրամ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար. Տեսանյութ
Բաց նամակ ԵՄ դեսպանին․ ի՞նչ արժեքներ է իրականում պաշտպանում Եվրոպական միությունը Հայաստանում
Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք