Արցախի հերոս, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը երեկ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին»։
Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, Հայաստանում տեւական ժամանակ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, հիշենք, որ պետը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էր, վերջինի քրեական վարույթով պայմանավորված՝ պետի պարտականությունները կասեցվել են եւ Շաքարյանին մեծ դժկամությամբ տեղապահ են նշանակել․ բանն այն է, որ Կարեն Շաքարյանն աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, դա է պատճառը, որ նրան վերապահումներով են նշանակել պետի պաշտոնակատար, թերեւս պաշտոնը պահելու եւ Փաշինյանին հավատարմություն հայտնելու նպատակով էլ նա մասնակցել է «ուղտերի երթին», ի դեպ, նրա մերձավորներն են անգամ զարմացել՝ տեսնելով գեներալ–մայորին նիկոլական հավաքին։







Բաց մի թողեք
Տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որ տղաների շիրմաքարերը սարքեն, խաբել են
Ալիևի քաղցրաբլիթը Հայաստան առաքվող բենզինն է, իսկ մտրա՞կը
«Յուքոմ – Ucom»-ը շատ վատ է աշխատում ու վատ է վերաբերվում իր բաժանորդների հետ