Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն տարածվեց, թե ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշենք, որ այս հաստատությունում վերջին շրջանում հաճախակի են այսպիսի դեպքեր տեղի ունենում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասացին, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել, ինչն էլ հանգեցրել է մահվան։
«Երեխան ունեցել է շնչառական անբավարարություն, ուղեկցող մի շարք հիվանդություններ, երեք ամիս մնացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, և, ցավոք, այսօր առավոտյան արձանագրվել է նրա մահը»,- ասացին ԱՍՀ մամուլի ծառայությունից։






Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում շարունակելու ուղղությամբ
Մանրամասներ առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգից
Թեժ պայքար է սկսվել նոր ու անբուժելի վիրուսի դեմ, որ չտարածվի աշխարհում