Փետրվար ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսման համաձայն՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով։
Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Տեղումների քանակը կանխատեսվել է նորմայից ավել 5-10մմ-ով։
***
Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ը՝ գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ը նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 3-4-ը, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։






Բաց մի թողեք
Փետրվարի 3-ի աստղագուշակ․ Բարեբախտաբար, շուտով դրամական ձեռքբերումները կօգնեն թողնել բոլոր խնդիրները անցյալում
Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է և որոշել է բոյկոտել ֆուտբոլային խաղերը
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում