Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է արել Իրանի ժողովրդին «բարձրացնել իրենց զայրույթի և բողոքի ձայնը»՝ 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում վանկարկելով ազգային կարգախոսներ, որպեսզի «ամբողջ աշխարհը լսի»։
«Իսլամական Հանրապետության հանցավոր ռեժիմը և նրա արյունալի դահիճները, փորձելով խաբել աշխարհին և ժամանակ շահել, տարածում են մի մեծ սուտ, թե իբր Իրանում ամեն ինչ «նորմալ» է։ Սակայն մեր և այս մարդասպան ռեժիմի միջև իրանցի երեխաների արյան ծով է։
Մինչև Խամենեին և նրա հանցավոր համակարգը չնետվեն պատմության աղբանոցը, իսկ մեղավորները չպատժվեն, Իրանում բնականոն չի կարող լինել։ Մեր երկրի լավագույն և ամենաքաջ երեխաների արյունը թույլ չի տա մեզ լռել կամ նահանջել։
Եթե փողոց դուրս գալը չափազանց վտանգավոր է դարձել սպանությունների և ռազմական դրության պատճառով, ապա մեր տները պետք է դառնան պայքարի և դիմադրության ամրոցներ՝ գործադուլների, աշխատանքի դադարեցումների, աղաղակների և գիշերային լացերի միջոցով։
Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ, Իրանի քաջարի հայրենակիցներին, շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի, 27-29-ը, ժամը 20:00-ին, բարձրացնել ձեր զայրույթի և բողոքի ձայնը՝ վանկարկելով ազգային կարգախոսներ և ցույց տալ աշխարհին, որ այս հակաիրանական հանցագործների վերջը մոտ է։
Աշխարհը տեսնում է ձեր քաջությունը և ավելի բաց և գործնական աջակցություն կցուցաբերի ձեր ազգային հեղափոխությանը։ Ես ձեզ վստահեցնում եմ. միասին մենք կվերադարձնենք Իրանը և կվերականգնենք այն», – գրել է Փահլավին X-ում։






Բաց մի թողեք
ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության համար
Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոն
Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ դաշինքից