«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում է ազգությամբ հայ Լիլիթ Իսրայելյանը ամուսնու՝ ադրբեջանցի Վուգար Հուսեյնովի հետ։
Նրանք ունեն մեկուկես տարեկան երեխա, որը ահաբեկչության պահին տատիկի ու պապիկի մոտ է եղել:
ՀՀ ԱԳՆ խոսնակը ավելի վաղ հաստատել էր, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։
Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ինքնաձիգով զինված անձինք համերգից առաջ ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ, այրել նստարանները։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհերի թիվը 137 է։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, 4-ը՝ կատարող:







Բաց մի թողեք
Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանային ժամերգություններ կատարել
Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա վիրավոր. Լուսանկար