07/01/2026

Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. Փաշինյանը նշել է՝ որտեղ և ինչպես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրում է ուխտերթի:

«Այն կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և կշարունակվի մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Ինչ նպատակ ունի ուխտերթը։

Այդպիսով նշանավորել մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդությանը:

Արտահայտել աջակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը:
Արտահայտել աջակցություն մեր պետականությանը և դիրքորոշում առ այն, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառելը անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու:

Երթը լինելու է բացառապես խաղաղ և քրիստոնեական ոգուն հավատարիմ»,- նշել է վարչապետն ու հայտնել, որ երթը կավարտվի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, և այնտեղ շատ կարճ հավաք տեղի կունենա:

Բացի այդ՝ վարչապետը ժամը 10:30-ից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմասնակցի Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ մատուցվող պատարագին: