09/01/2026

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին ժամը 06։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, ջերմահարվել է կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։