02/02/2026

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները պարզել են, որ երեխայի մահը տեղում նաև արձանագրել են բժիշկները, իսկ երեխայի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզից ծնողների կողմից։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 2 ամսական Ն. Ս.-ն է։