Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վերջին հարցազրույցում մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին։
«Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել, դրանք իմ բարոյական չափանիշնեցրից դուրս էին»,- ասել է նա:
Հարցազրուցավարի հարցերին նա միայն պատասխանել է. «Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ»:
Այսպիսով, տնային կալանքից օրեր առաջ ազատված նախկին նախարարը տողատակով հասկացրել է, որ ինքը ոչ թե կոռուպցիոներ է, այլ դարձել է ներիշխանական կոշտ պայքարի, «ֆիլտրումների» զոհը:






Բաց մի թողեք
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ