Անկեղծ ասած՝ ես անիմաստ եմ համարում անդրադառնալ բարոյազուրկ քաղաքական ու իրենց հոգևորական համարող կերպարներին ու նրանց քայլերին։ Ինձ համար շատ ավելի հատկանշական է տեսնել դրականը, լուսավորը համատարած թվացող անտրամաբանության մեջ։
Այս իսկ պատճառով ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու քրիստոնյա, ի սրտե շնորհակալ եմ բոլոր այն հոգևորականներին՝ քահանայից սկսած մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս, որոնք այս բարդ պայմաններում շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, չեն ընկճվում, չեն ուրանում, սկզբունքներին չեն դավաճանում, շարունակում են ծառայել Աստծուն ու ժողովրդին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ելույթում ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ նա լիովին գիտակցում է իրեն բաժին հասած առաքելության բարդությունն ու կարևորությունը. նա դեպքերին նայում է թե՛ անցյալի, թե՛ ներկայի, թե՛ ապագայի պատմության տեսանկյունից, դրա համար էլ Աստծո կամոք՝ զինվել է համբերատարությամբ, ուժով, համառությամբ, շրջահայացությամբ և խոհեմությամբ։
Չարի մասին կարելի է շարունակ խոսել, դրանից բարկանալ, խռովահույզ լինել, բայց կարծում եմ՝ հատկապես գալիք Սուրբ Ծննդյան օրվա շրջանակներում լավագույն լուծումը դրականը տեսնելն ու արժևորելն է՝ դրանով իսկ այն շատացնելով։
Իսկ այդ դրականը կա, և այն շատ է։ Այն, որ մեկ մարդու կրկեսն ընդամենը տասը հոգու կարողացավ իրենով անել մոտ ինն ամսվա մոլեռանդ ու բարոյազուրկ արշավի ընթացքում, դրա վառ ապացույցն է։
Ու եղիցի լույս…
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան






Բաց մի թողեք
Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը
Հայաստանում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ Մարիաննա Ղահրամանյան
Թե՞ ձեր վարկանիշն այնքան է ընկել, որ ստիպված եք բացահայտ սպառնալ ձեր ընդդիմախոսներին