Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե’ք և խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու։
Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։
Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։
«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)
Ի միջի այլոց, Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։
Նա, ով Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։
Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին։
Տեր Մաղաքիա Օհանյան







Բաց մի թողեք
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան․ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն