«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, այլ հակառաը՝ հեռացնել գործընթացից:
Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով մարտի 17-ին Եվրոպական խորհրդի նիստում քննարկել Վրաստանի վերջին իրադարձությունները։
Զուրաբիշվիլին սադրանք է անվանել օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, նաև իր աջակցությունը հայտնել խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիում հանրապետության խորհրդարանի շենքի դիմաց ցույցի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ: Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր ծանր առարկաներ են նետել, այդ թվում՝ քարեր և շշեր, մեկ ոստիկան վիրավորվել է, վնասվել է նախարարությանը պատկանող մեքենան:
Ցույցը ցրելու ժամանակ ՆԳՆ-ն կիրառել է հատուկ միջոցներ, այդ թվում՝ արցունքաբեր պղպեղի փոշի:






Բաց մի թողեք
Ինչու է Գերմանիան Բունդեսվերի բրիգադ տեղակայում Լիտվայում․ Լուսանկարներ
Ուզում եմ Կանադան դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, Գրենլանդիան՝ 52-րդը, Վենեսուելան՝ 53-րդը
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում