26/01/2026

Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրով անցնող Սատնաղբյուր d=273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից մինչ օրս պահվում են փակ վիճակում։

Ըմբոստանալով ընկերության աշխատակիցների դեմ՝ բնակիչներն արգելում են փականի բացման/փակման աշխատանքներ իրականացնել։

Վերոնշյալով պայմանավորված՝ հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ստորև՝ ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկը։

398.jpg (88 KB)