09/01/2026

Շվեյցարիայի թեմի առաջնորդն ինչու միացավ տիրադավներին

Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը նախօրեին հայտարարեց, որ միանում է  Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։

Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգեւոր թեմը տեւական ժամանակ է զրկված է առաջնորդից եւ տեղապահում է Տեր Գուսան ծայագույն վարդապետ Ալճանյանը։ Մեզ պատմեցին, որ Վեհափառը որոշել է առաջնորդ նշանակել Շվեյցարիայի թիմում, իսկ տեղապահը, որ հավակնել է այդ տեղին, փորձել է օգտվել իրավիճակից եւ շանտաժ անել՝ եթե իրեն չնշանակի Շվեյցարիայի թեմի առաջնորդ, ապա կմիանա իր հրաժարականը պահանջողներին։

Կաթողիկոսը տեղի չի տվել շանտաժներին, Ալճանյանը սակարկել է՝ այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն Վեհափառը անդրդվելի է մնացել։ Մեր տեղեկություններով՝ Շվեյցարիայի թեմի առաջնորդի տեղում դիտարկում է Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանն է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանի կեցավայրում ստորագրված հայտարարությունում տասը տիրադավներն ու Փաշինյանը ներկայացնում են եկեղեցու «բարենորոգմանն» ճանապարհային քարտեզ և հայտնում Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
Ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում , սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»:

Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր Կաթողիկոս է ընտրվում:

Վարչապետի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը Մայր Աթոռից  հակադարձել են, որ «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները»։

Ինչո՞ւ միացավ տիրադավներին. ո՞վ կնշանակվի Շվեյցարիայի թեմի առաջնորդ