Բաքվում ձերբակալված և ծեծի ենթարկված ռուսները տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, զբոսաշրջիկներ են:
Նրանք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ: Նրանց թվում են՝
— Անտոն Դրաչև, 41 տարեկան, Airo առցանց սպառողական ծառայությունների համասեփականատեր և գործադիր տնօրեն։
— Դմիտրի Բեզուգլի, 30 տարեկան, ծրագրավորող, լքել է Ռուսաստանի Դաշնությունը զորահավաքից հետո։
— Ալեքսանդր Վայսերո, 35 տարեկան, Եկատերինբուրգից զբոսաշրջիկ, որը մեկնել էր Ադրբեջան հանգստանալու:
Այսօր նաև Բաքվի դատարանը նախնական կալանքի է ենթարկել ռուսական պետական «Սպուտնիկ Ազերբայջան» գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և սեփականության օրինականացման գործով:
Նշենք, որ այսօր Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը։







Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են