09/01/2026

Ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, քվեարկել են ագահ ավազակների օգտին․ Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն «քաղաքական իռացիոնալություն» է անվանել այն, որ Վաշինգտոնը, փոխանակ նրան շնորհակալություն հայտնելու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար, որի ընթացքում Կոլումբիան զոհաբերեց իր հարյուրավոր զինվորների և ոստիկանների, կանխելով կոկաինի արտահանումը ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, շարունակում է մեղադրել կոլումբիացի առաջնորդին անգործության մեջ։

«Ինչպե՞ս է պատահում, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է իր աջակցությունից և ոչինչ չի անում, քննադատում է մեր արդյունավետությունը և հարձակվում իմ և ընտանիքիս վրա՝ մեզ մեդալներ շնորհելու փոխարեն։ Ես անձամբ եմ մշակել այս [թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարությունը] և հրամայել դրա իրականացումը», – հավելել է Պետրոն։

Գուստավո Պեդրոն նաև հայտարարել է, թե չկան ապացույցներ, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում գոյություն ունի այսպես կոչված «Արևների կարտել»։ Ըստ նրա՝ կարելի է ենթադրել, որ Մադուրոյին առևանգել են Վենեսուելայի նավթը զավթելու նպատակով։

Ավելին, Պետրոն Թրամփի մեղադրանքները անվանել է «ծերունական մառազմի» արդյունք. «Նարկոբանդիտ» տիտղոսը, որը Թրամփը շնորհեց ինձ, նրա ծերունական մառազմի արտացոլումն է: Նա ազատության իսկական կողմնակիցներին համարում է նարկոահաբեկիչներ, քանի որ մենք նրան ածուխ կամ նավթ չենք տալիս:

Նրանք, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին և սիրում են նրա դաշնակիցներին՝ օլիգարխիկ ակումբին, պետք է հասկանան. նրանք քվեարկել են ագահ ավազակների օգտին: Դա նման է Վայրի Արևմուտքի անապատներից ոսկի որոնողներին և հրացանակիրներին նախագահ ընտրելուն»։