ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գանձագողի աղոթքը
Հայաստանի գերագույն գլխավոր գանձագողը երեկ «ներողություն էր խնդրում» Հիսուս Քրիստոսից այն բանի համար, որ «նրան մենակ է թողել»: Ադրբեջանում մեր գերիներին «ազատելու համար» Ալիևին իր որդուն «զոհաբերողը» շատ լավ գիտի ինչպես խաղալ միամիտ ժողովրդի սրտի լարերի վրա: Նա գող ու ավազակ է ոչ միայն նյութական հարթությունում, այլև` հոգևոր դաշտում և դրանով է, որ շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես գողերն ու ավազակները:
Միայն հոգևոր արժեքների գողն ու խարդախը կարող էր վերածել Սուրբ Ծնունդը իր անձի պաշտամունքի մի զազրելի ակտի ու այնպես անել, որ Սուրբ Ծննդի տոնակատարության հիմքում լիներ ոչ թե Հիսուս Քրիստոսը, այլ «նորաձևության» հրաշքներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանը և իր հագուստները ցուցադրելու մոլագարության գործում չտես-գյորմամիշության նոր բարձունքներ նվաճող Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանն, այդպիսով, արձանագրեց իր խարդախ քաղաքական կարիերայի բարձրակետը: Նա Սուրբ Ծնունդը իր վերածեց սեփական անձի PR-ին նվիրված քաղաքական հանրահավաքի ու երթի, օրվա գլխավոր խորհրդանիշին` Հիսուս Քրիստոսին վարպետորեն փոխարինելով Նիկոլ Փաշինյանով:
Բոլորիս աչքի առաջ կատարված այս գողությանն ու կեղծիքին, բնականաբար, պետք է «հոգևոր» հիմնավորում տրվեր, և պարզվեց, որ այս ամենն արվում է, որ «Հիսուս Քրիստոսին մենակ չթողենք», օգնենք և փրկենք նրան «հերձվածից» ի դեմս՝ Վեհափառ Հայրապետի:
Այստեղ էլ փայլատակեց Մեծն Խարդախի գլխավոր հմտություններից մեկը` ամեն իմաստ նենգափոխելու, ամեն ճշմարտություն կեղծիք դարձնելու և հակառակը:
Միայն նա կարող է փառապանծ պատմական հաղթանակը դարձնել պարտություն, իսկ իր ողորմելի կործանարար պարտությունը` դարձնել «պատմական» հաղթանակ:
Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը, որը սկսել է պառակտության այս ամբողջ անօրեն գործընթացը, բայց ճարտար լեզվի մի պտույտով արդեն Վեհափառ Հայրապետն ու Ամբողջ Մայր Աթոռն են հռչակվում «հերձված»:
Մեծ Խարդախի հետ գործ ունենք, որն իսկապես հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է՝ և´ որպես նյութապես թալանող, և´ որպես հոգևոր արժեքների գող:
Իսկ Մատթեոս Առաքյալը շատ պարզ գործիք է տալիս մեզ այս հափշտակող գայլերին բացահատելու համար. «Իրենց պտուղներից նրանց կճանաչեք»:
Ո՞րն են, արդ, Նիկոլ Փաշինյանի «ծառի» պտուղները.
1. 2019 խաղաղության պլանի մերժումը և Հայաստանը հայ ժողովրդի մեջքը ջարդող պատերազմի մեջ ներքաշումը:
2. Ադրբեջանի հետ 10 ռազմական բախման մեջ մտնելը և բոլորում պարտվելը:
3. 5000 զինվորների կյանքի կորուստը:
4. Արցախի ոչնչացումը:
5. «Ֆինանսական կարուսելի» և մենաշնորհների մեխանիզմով համակարգային թալանի կազմակերպումը (տե´ս «Ազատության» ռադիոկայանի բացահայտված փաստաթղթերը Փաշինյանի կառուցված համակարգային կոռուպցիայի մասին):
6. Հայոց պատմամշակութային իմքնության դեմ համակարգային գրոհը:
7. Խոսքի և կրոնի ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների դեմ համակարգային հալածանքները, Սահմանադրության և օրենքի խախտումները անձամբ վարչապետի կողմից:
Այս են Փաշինյանի կառավարման պտուղները, իսկ Մատթեոս Առաքյալի պատվիրանը միայն մեկ ուղերձ ունի նման դեպքի համար.
«Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է և կրակի մեջ գցվում»:
Իրականում, ամեն անգամ, երբ իր կառավարման «պտուղներն» ի հայտ են գալիս, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուշադրությունը շեղել «եկեղեցու նորոգման» կեղծ օրակարգով: Երբ քննադատության կրակի տակ ընկավ 2019 թվականի խաղաղության պլանի բացահայտմամբ, նա անմիջապես ձերբակալեց Արշակ Սրբազանին և հանրային դեբատը տարավ «եկեղեցական» ուղղությամբ:
Երբ պայթեց «ֆինանսական կարուսելի» ռումբը, նա անմիջապես մոգոնեց «ուղտերի երթը» և սուրբծննդյան սրբապղծությունը:
Այս «հանճարեղ» ռազմավարությունը Նիկոլ Փաշինյանին առայժմ հաջողվում է:
Բայց դա երկար չի տևի: Շատ շուտով մենք կիրականացնենք «ծառը կտրելու և կրակը գցելու» աստվածահաճո գործը»:






Բաց մի թողեք
Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը
Հայաստանում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ Մարիաննա Ղահրամանյան
Թե՞ ձեր վարկանիշն այնքան է ընկել, որ ստիպված եք բացահայտ սպառնալ ձեր ընդդիմախոսներին